11:42  ,  7 դեկտեմբերի, 2021

Գերմանիայի հավաքականի հարձակվողը մերժել է «Բարսելոնային»

Ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմին ցանկանում է կարիերան շարունակել Գերմանիայում։ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», սակայն Գերմանիայի հավաքականի նորեկը մերժել է կատալոնական ակումբին, հաղորդում է Sport.sky.de-ն։

Մեծ է հավանականությունը, որ Քարիմ Ադեյեմին հաջորդ ամռանը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», որ նրա տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն եվրո։ Կողմերը մոտ են բանակցությունների ավարտին։

Transfermarkt-ը Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում