09:03  ,  7 դեկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 7-ին կմեկնարկի խմբային մրցաշարի վերջին տուրը։ Տեղի կունենան A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերի հանդիպումները։

A խմբում 1/8 եզրափակիչի ուղեգրերը նվաճել են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։ Երրորդ տեղի եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգրին հավակնում են գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու բելգիական «Բրյուգեն»։

B խմբում առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովել է անգլիական «Լիվերպուլը»։ Մյուս թիմերից ոչ մեկը դեռ չի կորցրել երկրորդ տեղ գրավելու հնարավորությունը։

C խմբում դեռ նախորդ տուրում Ամստերդամի «Այաքսն» ու Լիսաբոնի «Սպորտինգը» նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգրերը, իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիրը։

Նույն դրությունն է նաեւ D խմբում։ Մադրիդի «Ռեալն» ու Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» 1/8 եզրափակիչում են, Տիրասպոլի «Շերիֆը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։45 (Երեւանի ժամանակ)

ՊՍԺ - «Բրյուգե»՝ 21։45

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, ՊՍԺ՝ 8, «ՌԲ Լայպցիգ»՝ 4, «Բրյուգե»՝ 4։

B խումբ

«Միլան» - «Լիվերպուլ»՝ 00։00

«Պորտու» - «Աթլետիկո»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 15, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4, «Աթլետիկո»՝ 4։

C խումբ

 «Այաքս» - «Սպորտինգ»՝ 00։00

«Բորուսիա Դորտմունդ» - «Բեշիկթաշ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Այաքս»՝ 15, «Սպորտինգ»՝ 9, «Բորուսիա Դ․»՝ 6, «Բեշիկթաշ»՝ 0։

D խումբ

«Ռեալ» - «Ինտեր»՝ 00։00

«Շախտյոր Դոնեցկ» - «Շերիֆ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 12, «Ինտեր»՝ 10, «Շերիֆ»՝ 6, «Շախտյոր»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս