23:31  ,  6 դեկտեմբերի, 2021

Արտետա․ Պրեմիեր լիգայի առաջին 3 թիմերի եւ մյուսների միջեւ անդունդ է

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կանխատեսում է արել, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բարդ կլինի մրցակցել առաջատար եռյակի («Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի») հետ, սակայն կձգտեն պայքարել չորրորդ տեղի եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Առաջին երեք թիմերը շատ կայուն են եւ հաճախ են հաղթում խոշոր հաշվով։ Նրանք մյուսների համեմատ շատ ավելի լավ տեսք ունեն։ Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Չելսիի» եւ մյուս թիմերի միջեւ անդունդ է։

Սակայն մրցաշարային աղյուսակում նրանցից ներքեւ գտնվող թիմերը գրեթե հավասար են եւ շատ մեծ տարբերություն չկա նրանց միջեւ։ Այդ պատճառով մենք պետք է ձգտենք տեղ գրավել լավագույն քառյակում»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալը» 14 խաղից հետո 23 միավորով 7-րդն է։ Չորրորդ տեղում գտնվող «Վեստ Հեմը» 15 խաղում վաստակել է 27 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս