22:23  ,  6 դեկտեմբերի, 2021

Պիոլի. Հանդիպելու ենք մի թիմի հետ, որը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է անգլիական «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։

«Լիվերպուլը» 5 հաղթանակից հետո արդեն նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը, «Միլանն» ու Մադրիդի «Աթլետիկոն» 4-ական միավորով երրորդ եւ չորրորդ տեղերում են B խմբում։ «Պորտուն» երկրորդն է՝ 5 միավոր։

«Մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հանդիպելու ենք մի թիմի հետ, որը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ «Լիվերպուլը» բարձր պրեսինգի է դիմելու, բայց լավ գիտենք մրցակցին, եւ եթե մենք կարողանանք հաղթահարել նրանց պրեսինգը, կկարողանանք գոլային պահեր ստեղծել։

«Միլանը» պետք է մրցունակ լինի նաեւ Եվրոպայում։ Մենք կձգտենք նաեւ լավ խաղալ Եվրոպայի լիգայում, եթե գրավենք երրորդ տեղը, բայց հիմա կարեւոր է կենտրոնանալ վաղվա հանդիպման վրա։ Մենք ցանկանում ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մրցակցությունում հասկանալ, թե ինչ մակարդակի վրա ենք»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Միլան» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (դեկտեմբերի 8)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում