21:58  ,  6 դեկտեմբերի, 2021

«Էվերտոնը» ցանկանում է հրավիրել Ժոզե Մոուրինյոյին

«Էվերտոնը» դժգոհ է թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից եւ ցանկանում է հրավիրել իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիայի առաջնության նախորդ ութ խաղում անընդմեջ «Էվերտոնը» հաղթանակ չի տարել։ Նախորդ տուրում Բենիտեսի գլխավորած թիմը տանը 1։4 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Դրանից հետո «Էվերտոնը» հեռացրեց մարզական տնօրենին, այժմ էլ գլխավոր մարզիչի թեկնածուների ցուցակ է կազմում՝ առաջին տեղում նշելով Մոուրինյոյին։

«Էվերտոնը» Պրեմիեր լիգայի 14 խաղից հետո 15 միավորով 16-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում