20:40  ,  6 դեկտեմբերի, 2021

Ֆրանչեսկո Տոտի. «Ռոմայի» այս կազմում չեմ տեսնում չեմպիոնների

Իտալական «Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին քննադատել է հռոմեական ակումբի ֆուտբոլիստներին եւ հորդորել ժամանակ տալ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Կարող եմ ասել, որ թիմը լավագույն ժամանակները չի ապրում, բայց եթե սիրտդ չի ցավում, նշանակում է «Ռոմայի» երկրպագու չես։ Մենք սովոր ենք այսպիսի վերելքների եւ անկումների, բայց ես վստահ եմ, որ ակումբն ու Մոուրինյոն ձգտում են ուրախություն պարգեւել մեր երկրպագուներին։

Պետք է նրանց ժամանակ տալ։ Տիտղոսներ նվաճելու համար պետք են ուժեղ խաղացողներ, ակումբ եւ մարզիչ, որոնք օգնում են նրանց։ Խաղացողներն են ամենագլխավորը։ Ես չեմ ցանկանում առանց հարգանքի խոսել այս կազմի մասին, բայց ես չեմ տեսնում այս կազմում չեմպիոնների։ Նրանք լավ խաղացողներ են, որոնք կարող են հասնել հաջողության միայն որոշակի պայմաններում»,- Ֆրանչեսկո Տոտիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։

Իտալիայի առաջնության 16 տուրից հետո «Ռոման» 25 միավորով 7-րդն է։ Նախորդ երկու խաղերում թիմը 0։1 հաշվով պարտվել է «Բոլոնիային», 0։3 հաշվով՝ «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում