20:19  ,  6 դեկտեմբերի, 2021

Ձերբակալվել է «Սամպդորիայի» նախագահը

Իտալիայի ֆինանսական գվարդիան ձերբակալել է «Սամպդորիայի» նախագահ, իտալացի կինոպրոդյուսեր, նախկին դերասան Մասիմո Ֆերերոյին, հաղորդում է gazetta.it-ը։

Նա հետաքննության տեսադաշտում է հայտնվել ֆինանսական հանցագործությունների գործով։ Խարդախությունը կապված չէ «Սամպդորիայի» գործունեության հետ։

Ֆերերոն «Սամպդորիան» գնել է 2014 թվականին։ Իտալիայի ընթացիկ առաջնության 16 տուրից հետո «Սամպդորիան» 15 միավորով 15-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում