19:46  ,  6 դեկտեմբերի, 2021

Կարեն Խաչանով. Երազանքները կատարվում են (ֆոտո)

Թենիսի Ռուսաստանի հավաքականի կազմում Դեւիսի գավաթակիր դարձած Կարեն Խաչանովը թվիթերյան գրառումով մեկնաբանել է Մադրիդում տարած 2։0 հաշվով հաղթանակը խորվաթների նկատմամբ։

«Երազանքները կատարվում են։ Մենք արեցինք դա։ Մենք աշխարհի չեմպիոն ենք»,- գրել է Խաչանովը՝ հրապարակելով լուսանկարներ պարգեւատրությունից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը երրորդ անգամ նվաճեց թենիսի տղամարդկանց աշխարհի թիմային չեմպիոնի կոչումը։

2002-ին Փարիզում տեղի ունեցած եզրափակիչում Ռուսաստանը 3։2 հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին, իսկ 2006-ին Մոսկվայում 3։2 հաշվով առավելության էր հասել արգենտինացիների նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում