19:29  ,  6 դեկտեմբերի, 2021

Սերխիո Ռամոսը չի օգնի ՊՍԺ-ին «Բրյուգեի» դեմ խաղում

ՊՍԺ տեղափոխվելուց հետո մեկ խաղ անցկացրած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարողանա մասնակցել բելգիական «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։

35-ամյա ֆուտբոլիստը դեռ երեք օր կաշխատի հիմնական կազմ վերադառնալու համար, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նա մկանային հոգնածություն ունի։

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը ՊՍԺ-ին միացել է այս տարվա հունիսին։ Նա մի քանի ամիս վերականգնվում էր սրունքի մկանային վնասվածքից հետո։

Սերխիո Ռամոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում