18:50  ,  6 դեկտեմբերի, 2021

Կազեմիրո. Մբապեն արդեն մեծագույն ֆուտբոլիստ է

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վստահություն է հայտնել, որ ֆրանսիական ՊՍժ-ի եւ աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապեն կկարողանա խաղադաշտում համագործակցել Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։

«Բարդ է խոսել մի ֆուտբոլիստի մասին, որը «Ռեալի» խաղացող չէ, բայց Մբապեն արդեն մեծագույն ֆուտբոլիստ է։ Նա Վինիսիուսի հետ էլ, բոլոր բարձրակարգ խաղացողների հետ էլ համատեղելի է խաղադաշտում։ Նա մեր ֆուտբոլիստը չէ, այդ պատճառով չեմ ցանկանում շատ բան ասել»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը ՊՍԺ-ն չէր ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ Արքայական ակումբը պատրաստ էր 180 միլիոն եվրո վճարել 22-ամյա ֆուտբոլիստի համար։  

Սպասվում է, որ հաջորդ ամռանը Մբապեն անվճար կմիանա «Ռեալին»։ Նա մտադիր չէ նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում