17:36  ,  6 դեկտեմբերի, 2021

Անդրես Ինիեստան՝ Ճապոնիայի առաջնության խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Վիսել Կոբեի» 37-ամյա իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ընդգրկվել է Ճապոնիայի առաջնության ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Վիսել Կոբեն» 38 խաղում վաստակել է 73 միավոր եւ գրավել է երրորդ տեղը։ Անդրես Ինիեստան դարձել է 6 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Կավասակի Ֆրոնտալեն»՝ 92 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է «Յոկոհաման»՝ 79 միավոր։

Անդրեն Ինիեստան «Վիսել Կոբեում» է հանդես գալիս 2018 թվականից։ Դրանից առաջ նա ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում»՝ նվաճելով 32 տիտղոս։

Իսպանիայի հավաքականի հետ Ինիեստան դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Նրա պայմանագիրը «Վիսել Կոբեի» հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում