16:58  ,  6 դեկտեմբերի, 2021

Բենզեման չի խաղա «Ինտերի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում, հաղորդում է Goal.com-ը։

Քարիմ Բենզեման ազդրի վնասվածք էր ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում։ Արքայական թիմը հաղթել էր 2։0 հաշվով։ Բենզեման մեկ շաբաթ բաց կթողնի։

«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում