14:21  ,  6 դեկտեմբերի, 2021

«Վերոնան» 10 միլիոն եվրո կվճարի Դիեգո Սիմեոնեի որդու տրանսֆերի համար

«Վերոնան» ցանկանում է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել «Կալյարիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեի տրանսֆերային իրավունքը սահմանված 10 միլիոն եվրոյով։ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին այժմ վարձակալությամբ է հանդես գալիս «Վերոնայում», հաղորդում է Goal.com-ը։

26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ է միացել «Վերոնային»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել 11 գոլ, կատերլ 3 գոլային փոխանցում։

«Կալյարին» Ջովանի Սիմեոնեին գնել է 2020 թվականին «Ֆիորենտինայից» 13 միլիոն եվրոյով։

Transfermarkt-ը Ջովանի Սիմեոնեի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում