11:42  ,  6 դեկտեմբերի, 2021

Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։

Ավելի վաղ Ջոկովիչը 7-րդ անգամ ստացել էր տարվա առաջին ռակետի գավաթը՝ գերազանցելով ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը՝ 6 գավաթ։

Այս տարի Ջոկովիչը գերազանցել էր նաեւ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ 310 շաբաթ առաջին ռակետի դերում։

ATP առաջատարները 1973 թվականից սկսած

  1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 350 շաբաթ
  2. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 310
  3. Փիթ Սամփրաս (ԱՄՆ)՝ 286
  4. Իվան Լենդլ (Չեխոսլովակիա)՝ 270
  5. Ջիմի Քոնորս (ԱՄՆ)՝ 268
  6. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 209
  7. Ջոն Մաքինռոյ (ԱՄՆ)՝ 170
  8. Բյորն Բորգ (Շվեդիա)՝ 109
  9. Անդրե Աղասի (ԱՄՆ)՝ 101
  10. Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում