01:35  ,  6 դեկտեմբերի, 2021

Կուադրադոյի եւ Դիբալայի գոլերը հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ջենոային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

«Յուվենտուսի» կազմում աչքի ընկան կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Յուվենտուսը» 27 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ առաջ անցնելով «Ֆիորենտինայից» (27 միավոր), «Ռոմայից» (25) եւ «Լացիոյից» (25)։ «Ջենոան» 18-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Յուվենտուս» - «Ջենոա»՝ 2։0 (տեսանյութ)

Խուան Կուադրադո, 9, Պաուլո Դիբալա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ