23:17  ,  5 դեկտեմբերի, 2021

«Լացիոն» հաղթեց եւ հավասարվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Հռոմի «Լացիոն» Ջենովայում մրցեց «Սամպդորիայի» հետ։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Աչքի ընկավ նաեւ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, որը երկրորդ խաղակեսում հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար։

«Լացիոն» 25 միավորով հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ 7-րդն է։ «Սամպդորիան» 15-րդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Սամպդորիա» - «Լացիո»՝ 1։3 (տեսանյութ)

Մանոլո Գաբյադինի, 89 - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 7, Չիրո Իմոբիլե, 17, 37

Հեռացում՝ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 67, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով