22:35  ,  5 դեկտեմբերի, 2021

«Կադիսը» պարտություն կրեց, Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվեց «Էլչեին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը, 58-րդ րոպեին էլ զգուշացվեց դեղին քարտով։

«Էլչեն» 15 միավորով 16-րդն է, «Կադիսը» 18-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էլչե» - «Կադիս»՝ 3։1 (տեսանյութ)

Ֆիդել Չավես, 13, 11մ, Տետե, 75, Խոսան, 90+3 - Ալեքս Ֆերնանդես, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում