19:53  ,  5 դեկտեմբերի, 2021

Ռանգնիկի հաղթական նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմի» հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» հետ։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի նորամուտը «Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում հաղթական էր՝ 1։0։

77-րդ րոպեին անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Տոտենհեմը» իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ընդունեց վերջին տեղում ընթացող «Նորվիչ Սիթիին» (10 միավոր) եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Գոլի հեղինակ դարձան բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, կոլումբացի պաշտպան Դավինսոն Սանչեսը եւ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Տոտենհեմը» 14 խաղից հետո 25 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 15 խաղում վաստակել է 24 միավոր եւ 6-րդն է։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։0 (տեսանյութ)

Ֆրեդ, 77

«Տոտենհեմ» - «Նորվիչ Սիթի»՝ 3։0 (տեսանյութ)

Լուկաս Մոուրա, 10, Դավինսոն Սանչես, 67, Սոն Հին Մին, 77

«Լիդս Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 2։2

Թայլեր Ռոբերտս, 27, Պատրիկ Բեմֆորդ, 90+5 - Շանդոն Բապտիստ, 54, Սերխի Կանոս, 61

 «Աստոն Վիլա» - «Լեսթեր Սիթի»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում