19:09  ,  5 դեկտեմբերի, 2021

Դի Մարիա. Ցանկանում եմ կարիերաս ավարտել ՊՍԺ–ում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հույս ունի կարիերան ավարտել փարիզյան ակումբում կամ վերադառնալ հայրենիք։

«Ես ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում եւ կարիերաս ավարտել այստեղ, քանի որ երջանիկ եմ այս ակումբում եւ քաղաքում։ Երջանիկ է նաեւ ընտանիքս։ Երեխաներս ամեն ինչից գոհ են, նրանք հավանում են իրենց դպրոցը։

Եթե ստիպված լինեմ հեռանալ ՊՍԺ-ից, ապա կցանկանայի վերադառնալ Արգենտինա։ Այդ դեպքում, կցանկանայի կարիերաս ավարտել «Ռոսարիո Սենտրալում»։ Սակայն չեմ ցանկանում շատ ուշ ավարտել կարիերաս։ Մտադիր եմ մինչեւ վերջ լինել լավ մարզավիճակում եւ խաղադաշտում առավելագույնը ցուցադրելու հնարավորություն ունենալ»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Դի Մարիան 2015-ին է տեղափոխվել ՊՍԺ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում