17:35  ,  5 դեկտեմբերի, 2021

«ՌԲ Լայպցիգը» հեռացրեց գլխավոր մարզիչին

Գերմանական «ՌԲ Լայպցիգը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց ամերիկացի Ջեսի Մարշին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը թիմի անբավարար արդյունքների պատճառով։

Գերմանիայի առաջնության 14 տուրից հետո «ՌԲ Լայպցիգը» 18 միավորով 11-րդ տեղում է։

48-ամյա Ջեսի Մարշն ամռանը ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»՝ փոխարինելով գերմանացի Յուլիան Նագելսմանին, որն այժմ գլխավորում է Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում