16:21  ,  5 դեկտեմբերի, 2021

Ռանգնիկ. Գաղտնիք չէ, որ իմ գաղափարներն այնքան էլ հեռու չեն Կլոպի գաղափարներից ֆուտբոլում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ֆուտբոլում իր գաղափարների եւ ոճի մասին։

«Ես պետք է ընդունեմ այն մակարդակը, որի վրա հիմա գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ են փորձառու եւ խելացի խաղացողներ, որպեսզի գիտակցեն դա։ Ես չեմ կարող մեկ ամսում այս կազմը դարձնել պրեսինգի գիշատիչներնի։

Պետք է հասկանալ, թե ինչ խաղացողներ ունես, եւ նրանք ինչ կարող են անել։ Ես չեմ կարող նրանցից պահանջել մի բան, որը նրանք չեն կարող հիմա անել։

Իմ ֆուտբոլտ դանդաղ վալսը չէ։ Գաղտնիք չէ, որ իմ գաղափարներն այնքան էլ հեռու չեն Կլոպի գաղափարներից ֆուտբոլում

Տուխելի մասին կարող եմ ասել, որ մեծ նվաճում է գրեթե նույն կազմով Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը, Պրեմիեր լիգայում չորրորդ տեղ գրավելը, հիմա էլ առաջատարների թվում լինելը։

Ես վստահ չեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ օրոք ամեն ինչ այդքան հրաշալի կընթանա»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է BBC-ն։

Ռանգնիկի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում