13:37  ,  5 դեկտեմբերի, 2021

Հոլանդը 2021-ին խփած գոլերի քանակով հավասարվեց Ռոնալդուին եւ Մբապեին

Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության խաղում  խփած գոլի շնորհիվ Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը 2021 թվականին խփած գոլերի քանակով հավասարվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։ Երեքն էլ խփել են 45 գոլ։ «Բորուսիան» «Բավարիային» պարտվել էր 2։3 հաշվով։

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման այս տարի խփել է 44 գոլ, Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 41-ական գոլ։

Առաջատարը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է, որն այս տարի խփել է 66 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում