12:34  ,  5 դեկտեմբերի, 2021

Մոուրինյո․ Մեր հարձակողական ներուժն «Ինտերի» դեմ խաղում գործնականում հավասար էր զրոյի

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Միլանի «Ինտերից» կրած 0։3 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 16-րդ տուրում։

«Նախապես ներողություն եմ խնդրում այն լրագրողներից, որոնք հարց տալու ցանկություն ունեն, բայց այսօր խոսելում եմ միայն ես։ Ձեր աշխատանքն ավելի հեշտ է, քան մերը եւ այդ պատճառով էլ մենք ավելի շատ ենք վաստակում։

Սովորական պայմաններում էլ «Ինտերը» մեզնից ուժեղ է, իսկ այսպիսի ոչ ստանդարտ պայմաններում նրանք շատ ավելի ուժեղ են, քան մենք։

Անցած մրցաշրջանում նրանք «Ռոմայից» առաջ են եղել 29 միավոր, այսօր մեր վնասվածքներով եւ որակազրկումներով շատ բարդ էր արդյունք կորզել։

Մեր հարձակողական ներուժն այս խաղում գործնականում հավասար էր զրոյի։ Իսկ երբ ստիպված ես լինում խաղալ մի պաշտպանական գծով, որտեղ Ռոջեր Իբանյեսն ու մյուս խաղացողները դրվել էին իրենց համար անսովոր դիրքերում, շատ բարդ է, սակայն նույնիսկ այդ պայմաններում անթույլատրելի էր բաց թողնել առաջին եւ երրորդ գոլերի նման գոլերը։ Դա անթույլատրելի է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» դեմ խաղում «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 37 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ «Ռոման» 5-րդն է՝ 25 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս