02:02  ,  5 դեկտեմբերի, 2021

Վեյնալդումի գոլն ավելացված ժամանակում ՊՍԺ-ին փրկեց պարտությունից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լանսի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Դաշտի տերերը 62-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Աչքի ընկավ կոտդիվուարցի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան։

ՊՍԺ-ին պարտությունից փրկեց հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդուի գոլը ավելացված ժամանակում։ Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Երկուսն էլ փոխարինման էին դուրս եկել 70-րդ րոպեին։ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին անցկացրեց ամբողջ հանդիպումը։

ՊՍԺ-ն 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մարսելը» 16 խաղում վաստակել է 29 միավոր։ «Լանսը» 5-րդն է՝ 27 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լանս» - ՊՍԺ՝ 1։1 (տեսանյութ)

Սեկո Ֆոֆանա, 62 - Ժորժինյո Վեյնալդում, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով