01:51  ,  5 դեկտեմբերի, 2021

Վինիսիուսի եւ Յովիչի գոլերը 3 միավոր բերեցին «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Արդեն 17-րդ րոպեին ազդրի մկանային վնասվածք ստացավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Նրան փոխարինեց սերբ հարձակվող Լուկա Յովիչը, որի փոխանցումից հետո 47-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 10 րոպե անց Լուկա Յովիչը կրկնապատկեց Արքայական թիմի առավելությունը։

«Ռեալը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռեալ Սոսյեդադը» 5-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0։2 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 47, Լուկա Յովիչ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով