01:37  ,  5 դեկտեմբերի, 2021

«Ատալանտայի» հաղթանակը «Նապոլիի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Ատալանտային» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով, թեեւ ընթացքում առաջ էր հաշվի մեջ՝ 2։1։

7-րդ րոպեին հյուրերի ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին խփեց հյուրերի առաջին գոլը։ Այնուհետեւ երկու խփեցին իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը։ Լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ու բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսեը առաջ մղեցին «Նապոլին»։ 66-րդ րոպեին «Ատալանտայի» երկրորդ գոլը խփեց թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը, իսկ հաղթական գոլի հեղինակ դարձավ շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը 71-րդ րոպեին։

«Նապոլին» 36 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։ «Ատալանտան» չորրորդն է՝ 34 միավոր։ Առաջատար «Միլանն» ունի 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 2։3 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 40, Դրիս Մերտենս, 47 - Ռուսլան Մալինովսկի, 7, Մերիհ Դեմիրալ, 66, Ռեմո Ֆրոյլեր, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում