00:47  ,  5 դեկտեմբերի, 2021

Գիտակցությունը կորցրած Գավին հոսպիտալացվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում գիտակցությունը կորցրած Գավիի կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

«Բետիսի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում «Բարսելոնայի» կիսապաշտպանը ուշագնաց էր եղել, նրան փոխարինել էր Պուչը։

Գավին տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նրա ինքնազգացողությունը լավ է։ Կանցկացվեն լրացուցիչ հետազոտություններ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Բետիսին» պարտվել է 0։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում