23:35  ,  4 դեկտեմբերի, 2021

«Աթլետիկոն» պարտություն կրեց Մադրիդում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Մալյորկային», որը տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասավ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը։ 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մատեուսը։ 80-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց արգենտինացի պաշտպան Ֆրանկո Ռուսոն։ Ավելացված առաջին րոպեին «Մալյորկային» հաղթանակ պարգեւեց ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի գոլը։

«Աթլետիկոն» 29 միավորով չորրորդն է, «Մալյորկան» 12-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»՝ 1։2 (տեսանյութ)

Մատեուս, 68 - Ֆրանկո Ռուսո, 80, Տակեֆուսա Կուբո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում