23:29  ,  4 դեկտեմբերի, 2021

«Բավարիան» պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»՝ 3։2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Դորտմունդում հյուրընկալվեց «Բորուսիային»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Բորուսիայից» գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Բավարիան» 34 միավորով առաջատարն է, «Բորուսիան» հետ է 4 միավոր եւ երկրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 2։3 (տեսանյութ)

Յուլիան Բրանդտ, 5, Էրլինգ Հոլանդ, 48 - Ռոբերտ Լեւանդովսկի, 9, 77, 11մ, Քինգսլի Քոման, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով