22:15  ,  4 դեկտեմբերի, 2021

Դեւիսի գավաթ․ Ռուսաստանը եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Թենիսի Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ Դեւիսի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Մադրիդում 2։1 հաշվով առավելության հասնելով Գերմանիայի թիմի նկատմամբ։

Մենախաղում Անդրեյ Ռուբլյովը 6։4, 6։0 հաշվով հաղթեց Դոմինիկ Կյոպֆերին, Դանիիլ Մեդվեդեւն ուժեղ էր Յան-Լենարդ Շտրուֆից՝ 6։4, 6։4։

Զուգախաղում Կարեն Խաչանովն ու Ասլան Կարացեւը 6։4, 3։6, 4։6 հաշվով պարտվեցին Կեւին Կրավիցին եւ Տիմ Պյուցին։

Եզրափակիչում Ռուսաստանի թիմը դեկտեմբերի 5-ին կմրցի խորվաթների հետ, որոնք պայքարից դուրս էին թողել Սերբիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում