21:10  ,  4 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» առաջին պարտությունը Չավիի օրոք (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 66 հազար հանդիսականների ներկայությամբ ընդունեց «Բետիսին»։

Կատալոնական թիմն առաջին պարտությունը կրեց գլխավոր մարզիչի պաշտոնում իսպանացի Չավիի նշանակումից հետո։

«Բետիսի» միակ գոլը վերջնամասում խփեց իսպանացի հարձակվող Խուանմին։

«Բարսելոնան» 15 խաղից հետո 23 միավորով 7-րդն է, իսկ «Բետիսը» 16 խաղում վաստակել է 30 միավոր եւ երրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 0։1 (տեսանյութ)

Խուանմի, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում