20:57  ,  4 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլը» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Ավելացված 5-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին։

«Լիվերպուլը» 34 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Երկրորդ տեղում  «Չելսին» է՝ 33 միավոր։ 1 հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդն է։ «Վուլվերհեմփթոնը» 8-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)

Դիվոկ Օրիգի, 90+5

«Նյուքասլ» - «Բարնլի»՝ 1:0

Կալում Ուիլսոն, 40

«Սաութհեմփթոն» - «Բրայթոն»՝ 1։0

Արմանդո Բրոյա, 29

 «Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ