20:22  ,  4 դեկտեմբերի, 2021

«Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի հետ հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Հոֆենհայմն» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 23 միավորով չորրորդն է եւ 4 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող Լեւերկուզենի «Բայերից», որը տանը մրցեց 1 միավորով վերջին տեղը զբաղեցնող «Գրոյտեր Ֆյուրտի» հետ եւ հաղթեց 7։1 հաշվով։ 4 գոլ խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3։2 (տեսանյութ)

Դենիս Գայգեր, 24, Ժորժինյո Ռյուտեր, 30, Դիադի Սամասեկու, 59 – Ռաֆայել Բորե,15, Գոնսալո Պասյենսա, 72

«Բայեր» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 7։1 (տեսանյութ)

Ամին Ադլի, 12, Էդմոն Տապսոբա, 17, Պյերո Ինկապյե, 45, Պատրիկ Շիկ, 49, 69, 74, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով