19:53  ,  4 դեկտեմբերի, 2021

«Միլանն» ուժեղ էր հետնապահից եւ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց հետնապահ «Սալերնիտանային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն եւ բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը։

«Միլանը» 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած «Նապոլիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սալերնիտանան» վերջինն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Միլան» - «Սալերնիտանա»՝ 2։0 (տեսանյութ)

Ֆրանկ Կեսյե, 5, Ալեքսիս Սալեմակերս, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում