19:40  ,  4 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ինտերի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հրապարակել է հռոմեական թիմի մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա» (3-5-2)Ռուի Պատրիսիու, Սմոլինգ, Մանչինի, Կումբուլա, Իբանյես, Վերետու, Կրիստանտե, Մխիթարյան, Վինյա, Ձանյոլո, Շոմուրոդով։

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

15 խաղից հետո «Ինտերը» 34 միավորով երրորդն է, «Ռոման» ունի 25 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը 2։2 հաշվով է խաղացել «Ինտերի» հետ, երկրորդ շրջանում պարտվել է 1։3 հաշվով։ Հռոմեական թիմի գոլը խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս