19:20  ,  4 դեկտեմբերի, 2021

Կարլսենն ու Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում  դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ 7-րդ պարտիանա աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենի (2855) եւ տիտղողի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) միջեւ։ 41-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Սպիտակներով խաղում էր Նեպոմնյաշչին։

4։3 հաշվով առջեւում է Կարլսենը, որը 6-րդ պարտիայում հաղթանակ էր տարել։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս