18:51  ,  4 դեկտեմբերի, 2021

«Արարատի» հաղթանակը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արարատի» կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ 70-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։

«Արարատի» հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց սերբ կիսապաշտպան Դիմիտրիե Պոբուլիչը։

«Արարատը» 14  խաղից հետո 27 միավորով երրորդն է, ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 6 միավոր։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 2։1

Սերժ Դեբլե, 7, Դիմիտրիե Պոբուլի, 84 - Դանիել Աղբալյան, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով