11:07  ,  5 դեկտեմբերի, 2021

Լիոնել Մեսի․ Երբեք չեմ ցանկացել լինել լավագույնը պատմության մեջ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ինքն իրեն չի համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ։

«Ես երբեք չեմ ասել, որ ես եմ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Ուրախ եմ, որ ինձ համարում են լավագույններից մեկը, դա էլ բավարար է։ Դա ինձ չի հետաքրքրում, երբեք չեմ ցանկացել լինել լավագույնը պատմության մեջ։

Երբեք չեմ սիրել լինել որեւէ մեկի համար կուռք կամ դերային մոդել եւ խորհուրդներ տալ։ Ես պայքարել եմ իմ երազանքների համար։ Սկզբում պետք է դառնայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հետո է ձգտում էի ամեն տարի բարելավել խաղս, կատարելագործվել եւ հասնել նոր նպատակների։ Այդ ամենում կա հաջողության որոշակի գործոն։ Ես հավատում եմ, որ Աստված ինձ համար նախատեսել էր այս ճանապարհը»,- Մեսիի խոսքը մեջբերում է France Football-ը։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը 7-րդ անգամ արժանացել է աշխարհի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում