09:09  ,  5 դեկտեմբերի, 2021

#SportNetLIFE. Ամոյանը՝ տարվա լավագույն ըմբիշ, Արոնյանը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ, զինվորների հուզիչ պարը՝ համացանցի հիթ

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

20-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի աստղերի նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր  հրապարակումները:

Ո՞վ է ըստ UWW-ի տարվա լավագույն հայ ըմբիշը, ինչո՞ւ Արթուր Ալեքսանյանը լավագույնների ցուցակում չի հայտնվել, ի՞նչ պաշտոն է ստացել Արմեն Նազարյանը Բուլղարիայում, քանի՞ թռիչք է իրականացրել Արթուր Դավթյանը մրցաշրջան 2021-ում եւ քանի՞ մրցաշարի է մասնակցել, ի՞նչ անձնական հրապարակումներով են կիսվել հայ ֆուբոլիստները նախորդ շաբաթ, Լեւոն Արոնյանը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ, Ալեքսանդր Կարապետյանի եւ Արսեն Հարությունյանի համարձակ ցատկերը,  պատերազմի մասնակից զինվորների հուզիչ պարը լատինաամերիկյան պարերի աշխարհի առաջնությունում՝ համացանցի հիթ։

Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի հերթական թողարկման ընթացքում։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում