17:20  ,  4 դեկտեմբերի, 2021

«Ռոման» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկայի ծառայություններով, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Հռոմեական ակումբը կփորձի հունվարին ձեռք բերել 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստին, որը դժգոհ է գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմում խաղային պրակտիկայի պակասից։

Այս մրցաշրջանում Մարկ Ռոկան մասնակցել է մեկ հանդիպման՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում (2։1) դուրս գալով փոխարինման եւ անցկացնելով 23 րոպե։

Մարկ Ռոկան «Էսպանյոլի» սան է, իսպանական ակումբի երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 2007-2020-ին, «Բավարիա» է տեղափոխվել 2020թ․ հոկտեմբերին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում