15:52  ,  4 դեկտեմբերի, 2021

«Ալաշկերտն» ուժեղ էր «Նորավանքից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» Չարենցավանում հյուրընկալվեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Իսմայել Ֆոֆանա Բեկոն, վերջնամասում հյուրերի առավելությունը կրկնապատկեց պաշտպան Արտակ Եդիգարյանը։

«Ալաշկերտը» 12 խաղից հետո 18 միավորով չորրորդն է, «Նորավանքը» 14 խաղում վաստակել է 9 միավոր եւ 7-րդն է։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Նորավանք» - «Ալաշկերտ»՝ 0։2

Իսմայել Ֆոֆանա Բեկո, 24, Արտակ Եդիգարյան, 84

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 17։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում