The moment Carlsen strikes the first blow of the 2021 #FIDEMatch2021: "There we go, we have it, a handshake!" Wow, what a game! And there's applause in the auditorium after that epic. #CarlsenNepo #c24live pic.twitter.com/FgiYwds2Fr
— chess24.com (@chess24com) December 3, 2021
Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի 6-րդ պարտիայում աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) եւ տիտղողի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2782) գերազանցեցին համաշխարհային թագի համար մրցամարտերում ամենաշատ քայլերի ռեկորդը։
Երեւանի ժամանակով 16։30-ից մեկնարկած պարտիայում կատարվեց 136 քայլ։ 5 ոչ ոքիներից հետո հաղթանակ տարավ Կարլսենը, որը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։
Նախորդ ռեկորդը 1978 թվականին սահմանել էին Անատոլի Կարպովն ու Վիկտոր Կորչնոյը՝ 124 քայլ։
2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։
Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։
Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։
That's it! A historical, record-breaking game ends in a victory for Magnus Carlsen. #CarlsenNepo pic.twitter.com/fSWKjrCu1x
— International Chess Federation (@FIDE_chess) December 3, 2021
And with 125.Rd2 we have Carlsen and Nepomniachtchi playing the longest game in the history of the chess world championship matches!
— International Chess Federation (@FIDE_chess) December 3, 2021
The previous record of 124 moves belonged to Karpov-Korchnoi 1978, which ended in a stalemate. #CarlsenNepo #record pic.twitter.com/WFHSkOU2h3
Breakthrough! After 7 hours 45 minutes of play, Magnus Carlsen takes the lead by winning Game 6. What incredible drama. #c24live #FIDEMatch2021 #CarlsenNepo pic.twitter.com/FkrGfGTi6m
— chess24.com (@chess24com) December 3, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում