20:43  ,  3 դեկտեմբերի, 2021

«Յուվենտուսն» ու Դիբալան համաձայնության են հասել

Թուրինի «Յուվենտուսն» ու արգենտինացի հարձակվող Պաուլու Դիբալան համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է Goal.com-ը։

Դիբալայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

28-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 8 միլիոն եվրո, գումարած 2 միլիոն եվրո բոնուս։

Դիբալան 2014-ին է իտալական «Պալերմոյից» տեղափոխվել «Յուվենտուս» 40 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում