19:53  ,  3 դեկտեմբերի, 2021

Սերխիո Ռամոսը բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարողանա մասնակցել Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ Փարիզյան թիմը կհյուրընկալվի «Լանսին»։

ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նախախաղային ասուլիսում հայտնել է, որ 35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը մկանային հոգնածություն ունի եւ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրում էր նշել նորամուտը ՊՍԺ-ում՝ մասնակցելով «Սենթ Էթյենի» դեմ ամբողջ հանդիպմանը։ ՊՍԺ-ն հաղթել էր 3։1 հաշվով։

«Լանս» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում