19:24  ,  3 դեկտեմբերի, 2021

ՉԼ. «Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Մյունխենում համաճարակային դրության սրման, կորոնավիրուսի տարածման տեմպի աճի հետեւանքով դեկտեմբերին «Բավարիան» բոլոր հանդիպումները կանցկացնի առանց հանդիսականների։

Դեկտեմբերի 8-ին նախատեսված «Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումից բացի, մյունխենյան թիմն այս տարի ունի նաեւ Բունդեսլիգայի երկու տնային հանդիպում՝ դեկտեմբերի 11-ին «Մայնցի», դեկտեմբերի 14-ին՝ «Վոլֆսբուրգի» հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ