18:50  ,  3 դեկտեմբերի, 2021

Չավի. Դե Յոնգը չի վաճառվում

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հերքել է լուրերը, թե իր ղեկավարած թիմի 24-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը կարող է հեռանալ։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

«Ֆրենկի Դե Յոնգը չի հեռանա, նա չի վաճառվում։ Մենք Դե Յոնգին համարում ենք այս կազմի առանցքային խաղացող։

Մենք նաեւ աշխատում ենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի ուժեղացման ուղղությամբ։

Նոր խաղացող կունենանք, եթե որեւէ մեկին վաճառենք»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ Դե Յոնգը եւս հայտարարել էր, որ «Բարսելոնայից» հեռանալու ցանկություն չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում