nominees, @BarclaysFooty Manager of the Month
— Premier League (@premierleague) December 3, 2021
Steven Gerrard
Pep Guardiola
Jurgen Klopp
#PLAwards | https://t.co/pP5YLyghFN pic.twitter.com/O6urA7Lvdc
Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է նոյեմբերի լավագույն մարզիչի եւ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակները։
Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են «Աստոն Վիլան» անցած ամիս գլխավորած անգլիացի Սթիվեն Ջերարդը, գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»)։
«Աստոն Վիլան» նոյեմբերին Ջերարդի ղեկավարությամբ անցկացրել է երկու հանդիպում, տարել նույնքան հաղթանակ։ «Մանչեսթեր Սիթին» անցած ամիս անցկացրած երեք խաղում էլ հաղթել է, «Լիվերպուլը» երեք խաղում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), նիգերիացի հարձակվող Դենիս Բոնավենտուրան («Ուոթֆորդ»), պորտուգալացի կիսապաշտպան Դիոգու Ժոտան («Լիվերպուլ»), շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը («Աստոն Վիլան») եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»)։
Who is your @EASPORTSFIFA Player of the Month?
— Premier League (@premierleague) December 3, 2021
Trent Alexander-Arnold
Joao Cancelo
Emmanuel Dennis
Diogo Jota
John McGinn
Bernardo Silva
#PLAwards | https://t.co/Z3ZOVAeDJ0 pic.twitter.com/9aBkLd5uDo
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում