15:25  ,  3 դեկտեմբերի, 2021

Ռոնալդու․ Մայքլ Քերիկը կարող է դառնալ հրաշալի մարզիչ (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ակումբից Մայքլ Քերիկի հեռանալը։ Թիմի նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր։ Դեկտեմբերի 3-ից աշխատանքը սկսել է նորանշանակ գլխավոր մարզիչ, գերմանացի Ռալֆ Ռանգնիկը։

«Մայքլ Քերիկը գերազանց ֆուտբոլիստ էր եւ կարող է դառնալ հրաշալի մարզիչ։ Նրա համար ոչ մի անհնար բան չկա։ Ես հպարտ եմ, որ խաղացել եմ նրա հետ նույն թիմում, եւ որ նա դարձավ իմ մարզիչը։ Բայց հիմա եկել է թիմի կառավարումը Ռալֆ Ռանգնիկին փոխանցելու ժամանակը։ Սկսում ենք»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Քերիկի ղեկավարությամբ «Օլդ Տրաֆորդում» 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ, Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով 800-րդ եւ 801-րդ գոլերը կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English