11:02  ,  3 դեկտեմբերի, 2021

«Աթլետիկո Մինեյրոն» 50 տարում առաջին անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

«Աթլետիկո Մինեյրոն» երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը։ Արտագնա խաղում «Բայայի» նկատմամբ տարած 3։2 հաշվով հաղթանակի շնորհիվ «Աթլետիկո Մինեյրոն» առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ «Ֆլամենգոյի» համար։ «Աթլետիկո Մինեյրոն» 36 տուրում վաստակել է 81 միավոր, «Ֆլամենգոն» 35 խաղից հետո ունի 70 միավոր։

Բելու Օրիզոնտի քաղաքը ներկայացնող ակումբը նախորդ անգամ Բրազիլիայի չեմպիոն դարձել էր 1971 թվականին։

Թիմի բրազիլացի հարձակվող Հալկը 18 գոլով Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ