10:33  ,  3 դեկտեմբերի, 2021

Դեւիսի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը (ֆոտո, վիդեո)

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Վերջին ուղեգիրը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 2։0 պարտության մատնեց Շվեդիայի թիմին։ Դանիիլ Մեդվեդեւն ու Անդրեյ Ռուբլյովը հաղթանակներ տարան մենախաղում եւ զուգախաղի հանդիպման կարիք չեղավ։

Ռուսաստանի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Գերմանիան, որը 2։1 հաշվով առավելության էր հասել Մեծ Բրիտանիայի թիմի նկատմամբ։ Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Սերբիայի եւ Խորվաթիայի հավաքականները։

Դեւիսի գավաթ, կիսաեզրափակիչ

Դեկտեմբերի 3

Բորնա Գոյո (Խորվաթիա) - Ֆիլիպ Կրաինովիչ (Սերբիա)՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

Մարին Չիլիչ (Խորվաթա) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 20։30 

Դեկտեմբերի 4

Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - Դոմինիկ Կյոպֆեր (Գերմանիա)՝ 16:00

Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան) - Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա)՝ 16:30  

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։ Մրցանակային հիմնադրամը 21,4 միլիոն դոլար է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում